-
10.10.2020|
20:20
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», - գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
10.10.2020|
20:19
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում:
-
10.10.2020|
20:18
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ: Արցախի արտաքին գերատեսչությունը խստագույնս դատապարտում է մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների «Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը»։
-
10.10.2020|
20:17
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:
-
10.10.2020|
20:16
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
-
10.10.2020|
13:04
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
-
10.10.2020|
13:03
Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի Ձախերի խմբակցությունը:
-
10.10.2020|
13:01
Խոջալուից Հադրութին հարվածելու լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
10.10.2020|
13:00
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ 11 ժամյա բանակցություններից: Նա Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
-
10.10.2020|
13:00
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող. Պաշտպանության բանակը հրապարակել է անունները։